Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ Արցախում տիրող իրավիճակն է քննարկել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու Աֆղանստանում և Բելառուսում իրավիճակի կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն առնչվող արդիական հարցեր։ Բացի այդ՝ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը, Բելառուսում իրադրության զարգացումն ու Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով