aysor.am։ Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչները պայմանավորվածություն են ձեռք բերել շենքի սեփականատիրոջ հետ և այսուհետ ևս կշարունակվեն բնակվել նույն վայրում, ասաց Եղվարդի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։
«Այն շենքում, որտեղ ընտանքիները նախկինում բնակվում էին, մի մասը կրկին կհատկացվի նրանց», – տեղեկացրեց նա՝ ընդգծելով, որ այս պահին շենքի նշված հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Վտարված ընտանիքներն այնտեղ բնակություն կհաստատեն ավելի ուշ։
Մինչ այդ՝ կառավարության շենքի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացրած եղվարդցիները կբնակվեն յուրաքանչյուրն իր հայթայթած ժամանակավոր կացարաններում։