Թբիլիսին հերքել է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ: Ես ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին և ողջ ժողովրդին` չտրվել այդպիսի ապատեղեկատվությանը»,- ասել է Դարսալիյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով