tert.am: Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանը թվիրթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ժամանակ հայ ցուցարարաները կոչ են արել լրատվամիջոցներին չլռել և անաչառորեն մեկնաբանել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով։ Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսորներ են Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ»,- գրել է նա։