Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները ցանկացած ձևաչափով կազմակերպելու հարցում:

«Ես դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հնարավորինս արագ կրակը դադարեցնելու և երկխոսությունը վերականգնելու կոչով: Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», – Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ընդգծելով նրանց հատուկ առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում:

Վրաստանի նախագահը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ անդրկովկասյան բոլոր երեք երկրները ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում անդորրը խիստ անհրաժեշտ են Եվրոպական միությանը, որը պետք է բոլոր ջանքեր գործադրի հանուն խաղաղության և լարվածության թուլացման», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով