Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։ Այս մասին Հաթամին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա ԱԳՆ-ին կոչ է արել լրջորեն ներգրավվել և կանխել տարածաշրջանում անկայունությունը և թույլ չտալ, որ Իրանի քաղաքացիներին վնաս հասցվի։

Արտգործնախարարի տեղակալը ափսոսանք է հայտնել և վստահեցրել, որ դիվանագիտական ապարատը հետամուտ կլինի խնդրին։

Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Խոդաֆարին՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ծագած խնդիրներին հետամուտ լինելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով