Վրաստանում վնասել են Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները, հարուցվել է քրեական գործ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները միտումնավոր վնասելու համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ Օրոզմանի գյուղի տարածքում, սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց։

«Անհայտ անձինք փորել են հողը և կտրել մալուխները։ Դրանք միջազգային նշանակության մալուխներ են, որոնք գալիս են Սև ծովից՝ կապելով Եվրոպան Ասիայի հետ՝ Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ճանապարհով»․ – հայտարարել է պաշտոնական Թբիլիսին։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության, դրանից մեկ օր առաջ էլ վնասվել են Հայաստան գնացող հեռահաղորդակցության մալուխները Սադախլո գյուղի մերձակայքում։

Մեղավորներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում՝ 1-2 տարի ժամկետով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով