Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին ՝ չմիջամտել հակամարտությանը:

«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետընթաց տան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ ՝ կոչ անելով նրանց դա անել», -ասել է Պոմպեոն «Fox News»-ին տված հարցազրույցում:

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմ երի, այլ երկրների առկայությունը, որոնք կմիանան նրանց, միայն կխորացնի խնդիրը», – ավելացրել է Պոմպեոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով