Խաղաղության կոչ էինք անում, չսեղմեցին մեր ձեռքը, նորմալ է, որ հիմա հուզված են. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող իր և Ադրբեջանի առաջին տիկնոջ լուսանկարներին:

Նա, մասնավորապես, գրել է. «Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր դրոշն ենք դնելու, հողն ենք համբուրելու, նահատակվելու ենք սուրբ հողում:

Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են, հատկապես, որ իրենք այդպես էլ չեկան, ինչ-որ վարձկան-ահաբեկիչներ ուղարկեցին «սուրբ հողում նահատակվելու» ու շտապեցին Թուրքիային շնորհակալություն հայտնել դրա համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով