Ղարաբաղի շուրջ երկխոսության կոչերն անիմաստ են. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, այժմ երկխոսության կոչերն անիմաստ են:

Չորեքշաբթի նա հանդիպել է Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների հետ Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հույս ունեինք (բանակցային գործընթացից)։ Մեզ այդ հույսը տվել էին, մեզ ազդաշաններ էին ուղարկել, թե՝ համբերեք, հարցը կլուծվի։ Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը չի համակերպվի օկուպացիայի հետ։ Չէ՞ որ ես ասել եմ, որ բանակցություններում հաջողության բացակայության դեպքում Ադրբեջանն իրավունք ունի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Այդ իրավունքը մեզ տվել են ադրբեջանցի ժողովուրդը և միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Ալիևը:

Ալիևն ասել է, թե Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեցվեն, «երբ Երևանն իր զորքերը հանի այնտեղից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով