factor.am: Հունաստանը պահանջում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ հրավիրել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման վերաբերյալ քննարկումների համար։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակ է ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին։ «Հունական նախաձեռնությունն ուղղված է ԵԱՀԿ շրջանակում քննարկումներ սկսելուն՝ հակամարտությունում ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ, և ճգնաժամի դեէսկալացիայի բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելուն։
Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուտափույթ վերականգնումն է»,- ընդգծել է հույն պաշտոնյան։