aysor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ, հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ես այս երեկո կխոսեմ նախագահ Պուտինի, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ այս հարցի շուրջ, որպեսզի կարծիքների փոխանակում անցկացնեմ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկեմ», – ասել է Մակրոնը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում: