armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:
«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը: Մենք դեռևս կարիք չունենք օգտագործելու ռուսական 102-րդ բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում առկա են բոլոր իրավական հիմքերը»,- ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ: