ԵԱՀԿ-ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեմայով հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության Ալբանիայի նախագահության Twitter-ի էջից։

«Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես կգա զեկույցով»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հրետակոծվում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանը։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով