Հունաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին |tert.am|

tert.am: Հունաստանը խիստ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմանը և հակամարտության կողմերին զսպվածության կոչ անում: Այս մասին ասված է այսօր` սեպտեմբերի 27-ին Հունաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին»,-ասված է հայտարարությունում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով