Գերմանիայի արտգործնախարարը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է արել |tert.am|

tert.am: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է  Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հակամարտության կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, մասնավորապես՝ գյուղերի և քաղաքների գնդակոծումը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից՝ հօգուտ առարկայական բանակցությունների»,-ասել է դիվանագետը:

Վերջինս ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդությամբ բանակցությունների միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով