Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը։ Հայկական Զինված ուժերը, ինչպես և նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները։

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով