Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է հոկտեմբերին նախատեսված իր այցը Բելառուս։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին է տեղեկացրել Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։

Զելենսկին բելառուսական Գրոդնո քաղաք պետք է մեկներ հոկտեմբերի 8-ին՝ «Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանների համաժողովի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։ «Համաժողովի անցկացումը բազմաթիվ գործոններից է կախված», – հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով