shantnews.am: «Ալագյազ» զորավարժարանում այսօր ընթացել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը՝ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Գործնական վարժանքներին մասնակցել են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։