Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն Է տալիս Ղազախստանի որոշմանը միանալու այն երկրներին, որոնցում վերացված Է մահապատիժը: Սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է միջազգային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը:

«Մենք ողջունում ենք մահապատիժը վերցացնելու՝ Ղազախստանի որոշումը: Դա ընդլայնում Է առանց մահապտժի երկրների ընտանիքը, որոնք հավատում են, որ մահն արդարադատություն չԷ»,- Twitter-ում գրել Է Հոլտգենը:

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որը նպատակաուղղված Է մահապատժի վերացմանը: Մահապատժի կիրառման մորատորիումը Ղազախստանում գործում Է 2003 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով