Ռուսաստանը կսկսի Թուրքիային հարկային տեղեկատվության տրամադրել |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում հարկային տեղեկատվության փոխանակում է իրականացնում:

Նշվում է, որ Ռուսաստանը 2018թ-ից սկսած այլ երկրների հարկային մարմիններին հարկատուների մասին ռուսական ֆինանսական կառույցներից վերցված որոշակի տեղեկություն է տրամադրում:

Դրա դիմաց է ՌԴ հարկային ծառայությունն իրավունք է ստանում տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի քաղաքացիների արտերկրյա հաշիվների մասին:

Նշվում է, որ Ռուսաստանում մտադիր են հարկային տեղեկատվություն տրամադրվող երկրների ցանկում Թուրքիայի հետ միասին ավելացնել նաև Նիգերիային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով