COVID-19-ի դեմ պայքարի համար Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 2 մլն դոլար է հատկացնում |factor.am|

factor.am: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2020թ. օգոստոսի 27-ին ստորագրվել է «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը։

Համաձայնագրի համաձայն՝ Ասիական զարգացման բանկը Հայաստանին տրամադրում է դրամաշնորհ՝ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով։ Սա համարժեք է 964 մլն ՀՀ դրամի: Դրամաշնորհը տրվում է Հայաստանում COVID-19-ի չեզոքացման ծրագրերը ֆինանսավորելու համար: Նույն նպատակով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրով Հայաստանի կառավարությունը ստանում է երեսուն միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով