tert.am: Ռուսաստանում հայտնել են վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների անցկացման ժամկետները:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորին», փորձարկումների երրորդ փուլի մեկնարկը կախված կլինի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման վկայականի ստացման ժամկետից:
Գերատեսչությունից հայտնել են, որ խոսքը մոտավորապես հոկտեմբերի վերջի մասին է: