Զինված ուժերում միջադեպերի նվազում կա․ պաշտպանության նախարար |shantnews.am|

shantnews.am։ Զինված ուժերում մարդկային կորուստներին հարցին պատասխանելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում խնդիրներ կան, քանի որ ժամանակին չեն կարողացել բացահայտել զինծառայողների հոգեվիճակները։

Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Տոնոյանը նախ ասաց, որ իրենց համար յուրաքանչյուր կորուստ ցավալի է, և վիճակագրություն կազմելն այս դեպքում անտեղի է։ Ապա նախարարը նախնական տեղեկություններ հաղորդեց, որ միջադեպերի թվով այս տարի նվազում կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով