Հ-75, Իսահակյան–Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն–Սուսեր–Զարինջա–Ձիթհանքով–Ձորակապ–Գուսանագյուղ ավտոճանապարհով։