armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Ծառուկյանն ու պաշտպանները չեն ներկայացել դատարան: Նշենք, որ երեկ մեր զրույցում պաշտպան Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք նիստի մասին որեւէ ծանուցում չեն ստացել:
Դատավորի աշխատակազմից հրաժարվեցին հետաձգման պատճառը մանրամասնել՝ հորդորելով դիմել ԲԴԽ-ին, իսկ ԲԴԽ-ից խոստացան տեղեկություն տրամադրել ավելի ուշ: