tert.am: Հարավային Կորեան ՄԱԿ-ին խնդրել է աջակցել ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դադարեցման մասին հռչակագրի կնքման հարցում։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, գրում է Bloomberg գործակալությունը։
«Պատերազմը պետք է ավարտվի, ամբողջովին և առհավետ։ Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը կաջակցեն, որպեսզի պատերազմի ավարտի հռչակագրի միջոցով քայլ կատարենք դեպի հաշտեցման և բարգավաճման դարաշրջան», -ասել է Հարավային Կորեայի նախագահը։
Մուն Չժե Ինը նաև կարծիք է հայտնել, որ այդ քայլը «ճանապարհ կհարթի լիակատար ապամիջուկայնացման և Կորեական թերակղզում մշտական խաղաղության հաստատման համար»։