Մակրոնը Մոսկվային կոչ է անում լույս սփռել Նավալնիի մահափորձի վրա |azatutyun.am|

azatutyun.am:

Պուտինը բողոքում է միջազգային հարաբերություններում «բարության և հումանիզմի պակասից»:

Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած իր տեսաուղերձում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա և հավաստիացրել է, որ քիմիական զենքին վերաբերող «կարմիր գծերը» կպահպանվեն:

Էմանյուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ին հղած տեսաուղերձում առաջարկել է վերացնել «ոչ լեգիտիմ պատժամիջոցները» համավարակի ֆոնին՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը դյուրացնելու համար, և բողոքել է միջազգային հարաբերություններում «բարության և հումանիզմի պակասից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով