14:54- Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա սեպտեմբերի 18-ից ստանում է հիվանդանոցային բուժում:
11:35- Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի 12 նոր դեպք: Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։56- Թարմացում 22.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47667 (+115) (13.9%)
Առողջացածներ – 42676 (+39)
Փաստացի բուժվողներ -3765 (+73)
Ընդհանուր թեստեր – 266066 (+825)
Մահվան ելքեր – 938 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –288 (+1) [ՀՀ ԱՆ]