ԱՄՆ-ն Նավալնիի թունավորմանը կարձագանքի համաչափ․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն գերմանական «Բիլդ» թերթի հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված։

Նա ասել է, թե որևէ հիմքեր չկան ենթադրելու, թե ԱՄՆ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվի, քանի որ Վաշինգտոնը անթույլատրելի է համարում քիմիական զենքի կիրառումը։

«Միացյալ Նահանգները կարձագանքի համաչափ, երբ ամերիկյան կողմի տրամադրության տակ լինեն բոլոր փաստերը», – ասել է Փոմփեոն՝ նշելով, որ ԱՄՆ-ն սպասում է քիմիական զենքի արգելման կազմակերպության հետազոտության արդյունքներին, ինչպես նաև սպասում է, որ Ռուսաստանը հետաքննություն վարի, ինչը թույլ կտա պարզելու՝ ինչպես է տեղի ունեցել Նավալնիի թունավորումը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով