Այսօր Երևանում՝ ՊՆ վարչական համալիրում, հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն համատեղ ռազմական կարողությունները:
Քննարկվել են միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները: