Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրը |aysor.am|

aysor.am: Չի համապատասխանում իրականությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հերքեց լուրը, թե օրենսդիրից տեղափոխվելու է գործադիր՝ արդարադատության փոխնախարար աշխատելու նպատակով:

Իսկ թե ինչ է կատարվում հիմա իրենց խմբակցության ներսում, մամուլում պարբերաբար խոսվում է այս կամ այն պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին, Գրիգորյանը պատասխանեց. «Խմբակցությունում աշխատանքային գործընթացից բացի, այլ բան չի կատարվում»:

Նա նշեց, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ բոլոր լուրերը, եթե համապատասխանեին իրականությանը, «Իմ քայլի» ցուցակն արդեն սպառված կլիներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով