factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:
Ալիևը նշել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա: