ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը կհանգեցնի նրան, որ հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա ցանկացած տեսակի զենք գնել. Պոմպեո |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները մոտակա օրերին քայլեր կձեռնարկի Իրանի դեմ՝ միջուկային ծրագրի նկատմամբ ՄԱԿ-ի՝ նախկինում սահմանված և վերականգնվող պատժամիջոցները խախտելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Քանի որ հոկտեմբերի 18-ին դադարում է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, և շաբաթներ առաց Անվտանգության խորհուրդը այն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը չընդունվեց, Վաշինգտտոնը փորձում է չթուլացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը` պատժամիջոցների ողջ փաթեթը կրկին գործողության մեջ դնելու միջոցով:

«Անվտանգության խորհրդի անգործությունը կհանգեցնի նրան, որ հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա ցանկացած տեսակի զենք գնել»,- հայտարարել է Պոմպեոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով