tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է ամենակատարյալ զենքին, որն ունակ է պաշտպանել երկիրը բոլոր արտաքին ոտնձգություններից:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը խոսել է Զինագործի օրվան նվիրված ելույթի ժամանակ:
«Տասնամյակներ շարունակ մենք պարբերաբար ստիպված ենք եղել լինել հասնել փորձողի դերում, դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետև հեռահար մարտավարական ավիացիային, այնուհետև նաև հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային»,- ասել է Պուտինը:
«Այժմ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ, ճշգրտությամբ գերազանցում են գոյություն ունեցած և ներկայում գոյություն ունեցող բոլոր զինատեսակներին, նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում, համենայն դեպս՝ դեռ չկա»,- շեշտել է Պուտինը: