Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Բելառուսը կարող է վերանայել իր մասնակցությունը մի շարք նախաձեռնություններում և միջազգային կազմակերպություններում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Մակեյը նաև հայտնել է, որ ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է, և Մինսկը սպասում է Եվրամիության կողմից համապատասխան որոշման ընդունմանը։

«Բնականաբար, ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ Եվրամիության որոշմանը: Իհարկե, կլինեն պատժամիջոցներ Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն կազմել ենք ցուցակը և պատրաստ ենք այն անմիջապես գործարկել ԵՄ համապատասխան որոշումից հետո », – ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով