Ուզում եմ մեր ԱԺ-ի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները. Մխիթար Հայրապետյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում հիշեցրել է, որ երեկ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է:

«Ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտնաբերելու բոլոր հանցագործներին ու պատասխանատվության ենթարկելու»,- ասաց Հայրապետյանը:

Նա ավելացրեց, որ, թեպետ հանցագործները դեռ հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:

«Դժվար չէ կռահել, թե ովքեր են դրա հետևում՝ հաշվի առնելով Տավուշում ապրիլյան վերջին իրադարձություններից հետո նույն Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի և այլ հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները»,- ասաց Հայրապետյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով