Քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը. Ժաննա Անդրեասյան |shantnews.am|

shantnews.am: Խորհրդարանում տարրական դասարանների աշակերտների դիմակ կրելու, կանխատեսվող առողջական վտանգների մասին այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Դիմակների կրման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է, նաև տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել: Իհարկե, կարգավորումն առողջապահական բնույթի է, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունի: ԱՀԿ ուղեցույցներով՝ դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն վեց տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից:

Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին, ապա մենք քննարկում ենք հնարավորությունները, մասնավորապես, օրինակ, քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ ցանկալի՝ որպես նորմ ունենալու հնարավորությունը»,- ասաց Անդրեասյանը:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով