15։33- Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: |armenpress.am|
12։14- Արդեն արտոնություններ կան փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ իրականացնելու համար: Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր ցուցումները: Այդ դեպքում մենք կարող ենք փակ տարածքներում թատերահամերգային գործունեություն իրականացնել: Առաջիկայում մեր կոլեկտիվներն աստիճանաբար կվերադառնան բնականոն աշխատանքին։ Ըստ համաձայնության՝ միջազգային նախագծերը, որոնք խնդիր ունեն արտերկրից ՀՀ հյուրեր հրավիրելու, դրա համար նախատեսված ռեսուրսներն ուղղում են մեր արվեստագետներին: Այս ճանապարհով ևս աջակցում ենք մեր արվեստագետներին։ [ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյան]
12։08- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։50- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։50- Թարմացում 18.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 46910 (+239) (6.3%)
Առողջացածներ – 42369 (+138)
Փաստացի բուժվողներ -3330 (+98)
Ընդհանուր թեստեր – 255927 (3769)
Մահվան ելքեր – 926 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –285 (+2) [ՀՀ ԱՆ]