Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 30 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 946 հազարը, բուժվել է 20,5 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 30,2 միլիոնին, վարակի զոհ է դարձել ավելի քան 946 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 20,5 միլիոնը:

Եվրոպայում նոր վարակակիրների թիվը գերազանցել է մարտ ամսվա առաջին գագաթնակետը: Միացյալ Նահանգները շարունակում է առաջինը մնալ դեպքերի քանակով: Իսրայելում արդեն ուժի մեջ է մտել խիստ կարանտինը գարնան օրինակով:

Ուկրաինայում վերջին օրերին ամեն օր մոտ 3,5 հազար նոր դեպք է հայտնաբերվում: Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին ծանր վիճակում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, նա ավելի քան երեք շաբաթ կորոնավիրուսով հիվանդ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով