ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Միջերկրածովյան խնդրով Թուրքիա-Հունաստան չորրորդ հանդիպումն է կայացել |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունների չորրորդ հանդիպումը։ Նրանք քննարկել են Միջերկրական ծովում լարվածության թուլացման ուղիները։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյուս հանդիպումը ծրագրվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ բանակցություններն աշխատանքային բնույթ ունեն և ուղղված են զինված ուժերի «անջատման միջոցառումների» համաձայնեցմանը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում միջադեպեր թույլ չտալու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով