Կիպրոսի նախագահ․ «ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ» |24news.am|

24news.am: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին նա Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպման ժամանակ։

Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է երկակի ստանդարտներ կիրառի։

«Քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ երկրների դեմ անօրինական գործողություններ է իրականացնում, ԵՄ-ի արձագանքը պետք է հրատապ լինի։ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պետք է այնպիսի օրենք լինի, որ ոչ ոք չկարողանա անտեսել կամ աչքաթող անել»,-ասել է նա։

Կիպրոսի ղեկավարը նաև հայտնել է, որ Անկարայի հետ պատրաստ են երկխոսության։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով