Հարուցվել է քրգործ՝ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ, հարցմանն ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ («խոշտանգումը») հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ», – հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշյալ անձինք քրեական գործով տուժող են ճանաչվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով