shantnews.am: «Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է տեղափոխվել: Ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի՝ մարզում դիտվում է վիրուսի տարածման տեմպերի նվազում, մարզում խոշոր օջախներ չկան։
Այս օրերին շարունակում են թեստավորվել հանրակրթական դպրոցների մանկավարժները։ 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486-ը։
Ավելին՝ shantnews.am-ում