Դպրոցներում վախի մթնոլորտ կա, միանում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Այո լուրջ ենք ասում, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա: Այս մասին իր ելույթում Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հանձնարարեք օգնականներին, թող մի հատ ստուգեն, ինչպես են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ընդհուպ ուսուցիչների սոցիալական գրառումները և լայքերը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է բոլոր ոլորտները՝ մշակույթ, սպորտ, կրթություն, գիտություն և անհասկանալիորեն խաչակրաց արշավանք հայտարարել հայագիտությանը:

«Բնականաբար մենք միանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը՝ Ձեր հրաժարականի պահանջին»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով