armenpress.am: 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում, որն աշխարհի ամենամեծ գիտական, մշակութային փառատոնն է, մեր երկիրը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի տասնյակ դափնեկիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների:
Նրանք մեկ շաբաթ շարունակ Հայաստանում սովորող աշակերտների և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով:
Այս մասին սեպտեմբերի 16-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են այլ տարաբնույթ միջոցառումներ»,-շեշտեց նախարարը: