tert.am: Սեպտեմբերի 15-ին Բելառուսում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչին:
Նրա խոսքով՝ փորձարկումները կմերկնարկեն բուժկենտրոնների ընտրվելուն պես: «Համարեք, որ կլինիկական փորձարկումների մեկնարկը տրվել է»,- գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքը:
Նա հավելել է, որ պատվաստանյութի կիրառումը կսկսվի, երբ բոլոր փորձագետները դնեն իրենց ստորագրությունը, և իրենք 100 տոկոսով վստահ լինեն: