Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․09․20 (թարմացվող)

12։40- ԱԺ-ն քննարկեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող  ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Նախաձեռնողները առաջարկում են, որ քննիչ հանձնաժողովը ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստան»-ից , 2-ը՝«Լուսավոր Հայաստան»-ից։ |tert.am|

 

12։10- Մամուլում  շրջանառվում է տեղեկություն, թե Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել, և հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից։ Նախ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ, որը քննարկումների և լրաշմակումների փուլում է։ Այն ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ բոլոր փաստաթղթերում նշվել է, որ  անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց։ [ԱՆ]

 

12։05- ՀՀ բուհերում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍՆ են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: ԿԳՄՍՆ-ն իրականացրել է աշխատանքներ՝ ապահովելու Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման: [ԿԳՄՍՆ]

 

11։35-  ԱՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է հաստատվել: Առողջացել է 4 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։00- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։55- Սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Այսպիսով` երեկ կատարվել է 2761 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ունենք 248 առողջացած, մահվան 1 նոր դեպք։ Հաստատված նոր դեպքերը կազմել են իրականացած թեստերի 5.4%-ը։ [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․09․20 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով