tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:
Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: