ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում |armenpress.am|

armenpress.am: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել Է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում:

Գրոսսին նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում Է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում եւ ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար:

«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել Է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպես նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն Է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով